Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:17 01-09-2026

Դղյակների տերերին բան չեն ասում, մեր տնակն են քանդում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը լարված էր. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում էին բնակելի 6 տնակ քանդել։

Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել:

Բնակիչների ներկայացմամբ, տարիների ընթացքում իրենց կացության պայմանները բարելավվել են բարերարների աջակցությամբ, իսկ մոտ երկու տարի առաջ ընտանիքին տրամադրվել է ևս մեկ տնակ։ Այդուհանդերձ, երկար տարիներ տվյալ տարածքում բնակվելով, նրանց չի տրամադրվել սեփականաշնորհման իրավունք։

Ընտանիքի անդամներից Լիլիթ Մանուկյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ տարիներ շարունակ ստիպված են եղել գոյատևել անմարդկային պայմաններում, ինչի հետևանքով ընտանիքի բոլոր անդամները՝ փոքրից մեծ, ունեն առողջական լուրջ խնդիրներ։

Վերջիններս պատմեցին, որ անկանկալի են եկել իմանալով քաղաքապետաանի որոշման մասին․ նրանք, իհարկե, ընդունում են, որ տարածքն ապօրինի է, սակայն վրդովված են, որ տարիներ շարունակ իրենց վերջին լուման են ներդրել այդ կացարանի վրա. ամեն ինչից զրկվելով՝ քարը քարին են դրել, իսկ այսօր իշխանությունները պարզապես եկել ու հայտարարում են, որ քանդում են այն։

Բնակիչների պահանջը մեկն է՝ կացարան հատկացնել գոնե երեխաների համար, չէ որ անչափահաս տղաները հայրենիքի վաղվա զինվորներն են։ Ընտանիքի մյուս որդին շուտով կվերադառնա զինվորական ծառայությունից, սակայն թե որտեղ է ապրելու, ինչ ճակատագիր է սպասվում իրենց՝ առայժմ անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս