Մենք Ադրբեջանին ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, և մենք Սահմանադրությունը պատրաստվում ենք քննարկել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ:
Այս մասին Աժ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, և մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի, այդ թվում խորհրդարանի հետ կսկսենք քննարկումները, մենք Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը»,- նշել է նա։