Ուզում ե՞ք մեզ իշխանությունից հեռացնել, անկեղծ, ուզում եք: Հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է:
Այս մասին ԱԺ-ում ասաց Արարատ Միրզոյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Մնացածը չի անցնում. ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերաֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, ինձ սպանել փորձել եք, կաշառել փորձվում ա մինչև հիմա: Մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը ընտրություններն են»,- ասել է Միրզոյանը:
«Նորից եմ անում քաղաքական առաջարկ: Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, գնանք հանրաքվեի, ժողովուրդը կասի չէ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք կգնանք»,- նշել է նա:
Տեսանյութ: