ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե ինչ ենք ստանում ԹՐԻՓՓ նախագծից, նշեց, որ երբ հնչում է Ադրբեջան կամ Թուրքիա անունը, Հայաստանում սկսվում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի:
«Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք: Հայաստանը մինչև իր հարևանների՝ Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ չունենա, կլինի ֆորպոստ: Ընդդիմությունը, պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, դրա համար չպետք է լինի խաղաղություն, որովհետև իրանց փողերն են պաշտպանում, որոնք փակի տակ են»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ մենք կարգավորում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը:
«Էս մարդիկ դեմ են Հայաստանի անկախությանը, Հայաստանի պետությանը, որը թույլ չի տալիս իրանց թալանել, նրանք ուզում են, որ մենք դառնանք ֆորպոստ»,- նշեց նա:
Տեսանյութ: