Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:06 28-10-2026

Հայաստանի գավաթ. Շիրակը ջախջախեց Լեռնային Արցախին և անցավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ՝ 7-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց գյումրեցիների ավագ Ռաֆիկ Միսակյանը։ 28-րդ րոպեին Գրիգոր Ղումաշյանը կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը, իսկ 37-րդ րոպեին Ռայմոնդ Ակուասի Գյամֆին հաշիվը դարձրեց խոշոր (3-0)։

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Ամարա Կարամոկո Ֆոֆանան խփեց շիրակցիների չորրորդ գնդակը։

Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, «Լեռնային Արցախի» կազմում հեղինակության գնդակը խփեց Տիգրան Պետրոսյանը։ Սակայն հանդիպման վերջնամասում գյումրեցիները ևս երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը. 77-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Մանուկյանը, 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեսամբա Բամբան, իսկ ընդամենը երկու րոպե անց՝ 83-րդ րոպեին, Վազգեն Սարգսյանը ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։

Armsport

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ