Ներքին 4 տարի առաջ - 19:19 03-05-2022

Նատալյա Ռոտենբերգին պատկանող խանութի գովազդը ապամոնտաժել են

Երևան համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար։ Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։

Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը։ Այդ գովազդային վահանակը գովազդում էր «Ձայն Հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին պատկանող խանութը։

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ընդիմադիր ուժերի՝ այդ թվում Տիգրան Արզաքանցյանի հետ։ Հավանաբար ինչ-որ պայմանավորվածություն այնպես չի ստացվել, որին հետևել է Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին պատկանող խանութի գովազդի ապամոնտաժումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան