Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 12 րոպե առաջ - 15:30 26-11-2026

Նոր ավտոմեքենաները գան, հինը՝ ո՞չ. դա խտրականություն է. հարցում

Երևանում հին ավտոմեքենաների մուտքը սահմանափակելու հնարավորությունը քննարկումների առիթ է դարձել։ Նման որոշման ընդունման դեպքում այն կարող է անդրադառնալ բազմաթիվ վարորդների և քաղաքացիների առօրյայի վրա՝ առաջացնելով ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ վերաբերմունք ունեն քաղաքացիները ավտոմեքենաների հնարավոր սահմանափակման վերաբերյալ։

Հարցվածներից մեկն ասաց, որ կողմ է հին ավտոմեքենաների՝ Երևան մուտք գործելու սահմանափակմանը՝ նշելով, որ դրա արդյունքում «կթեթևանա ծանրաբեռնվածությունը, և արտանետվող գազերից կազատվի քաղաքը»։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ դեմ է առաջարկին՝ ընդգծելով, որ պետք է պայմաններ ստեղծվեն ինչպես հին, այնպես էլ նոր ավտոմեքենաների համար։ «Հին ավտոմեքենա վարողն էլ է մարդ և ուզում է իր հոգսը հոգալ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիների միջև տարբերություն չպետք է դնել։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կողմ է սահմանափակմանը, քանի որ ցանկանում է, որ քաղաքը մի փոքր գեղեցկանա։ Նրա խոսքով՝ զարգացած երկրներում նման մոտեցում արդեն կիրառվում է։ Անդրադառնալով այն հարցին, թե նման սահմանափակումից հետո ինչ լուծումներ պետք է առաջարկվեն քաղաքացիներին, հարցվածը նշեց, որ դա քաղաքապետարանի պարտականությունն է՝ միաժամանակ հավելելով, որ «այն, ինչ կատարվում է, քաղաքապետարանի սխալ որոշումների պատճառով է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
22:10 Ֆիլմի ուղերձը հայրենասիրությունն է, սիրել հայրենիքը, պայքարել ամեն մի թիզ հողի համար. Արամ Մխիթարյան