Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ Արմեն Բուդաղյանը Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ Խարբերդի մասնագիտացված մանկատանը մահվան դեպքեր են արձանագրվել․ օպերատիվ տեղեկություններ են հասել գլխավոր դատախազին․ Shamshyan.com Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. գործի նյութերը հերքում են մեղադրանքը. Փաստաբանական թիմ «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 12:51 26-11-2026

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. գործի նյութերը հերքում են մեղադրանքը. Փաստաբանական թիմ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։
Նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն։ Դա կապացուցվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային հետազոտմամբ։

Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքի անհիմնության մեջ դույզն-ինչ կասկածող բոլոր անձանց հրավիրում ենք Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստերին ներկա գտնվելու։

Առաջին դատալսման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարգել անմեղության կանխավարկածը»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի