Ուղիղ եթեր
Ներքին 3 ժամ առաջ - 11:23 26-11-2026

Խարբերդի մասնագիտացված մանկատանը մահվան դեպքեր են արձանագրվել․ օպերատիվ տեղեկություններ են հասել գլխավոր դատախազին․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետևողական աշխատանքի արդյունքում օրեր առաջ բացահայտվել է ծանր հանցագործություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը տեղեկություններ է ստացել, որ ամիսներ առաջ գրանցվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակվող 4 անձանց մահվան դեպք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու նշված խնամքի կենտրոնում կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են այդ կենտրոնի տնօրինությանը, որ այնտեղ բնակվող 5 անձինք առողջական ծանր վիճակում են, և չնայած մի քանի անգամ տրված նախազգուշացումներին, նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն զգուշացումներից երեք օր անց, ինչից հետո նրանցից երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նաև խնամքի կենտրոնի և բժշկական օգնության կազմակերպման արդյունավետությունը դրված է կասկածի տակ և դրա պատճառով է, որ երեխաների սնուցման, ամենօրյա խնամքի, աշխատակիցների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը իրականացվել է թերի։

Պարզվել է նաև, որ ապրիլի 8-ին նշված խնամքի կենտրոնից Երևանի մասնագիտացված կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 24-ամյա Արթուր Մ.-ն և 35-ամյա Հասմիկ Վ.-ն, որտեղ նույն օրը Արթուր Մ.-ն մահացել է, իսկ օրեր անց մահացել է նաև Հասմիկ Վ.-ն։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները