Ուղիղ եթեր
Ներքին 29 րոպե առաջ - 14:31 26-11-2026

Արմեն Գրիգորյանը, եթե սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է օրենքն ընդունվելու ժամանակ հրաժարական տար. Փաշինյան

Արմեն Գրիգորյանը, եթե սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը հրաժարական տար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:

«Եթե ձեր ասած քամահրանքը նրա խոսքում կա, ես շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր, պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը երբ ընդունվել է, նա պետք է հրաժարական տար ու իր անհամաձայնությունն արտահայտեր։

Ես եմ որոշում կայացրել, որ Արմեն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպիտի աշխատի, նրան այլ աշխատանք եմ առաջարկել, մերժել է։

Բայց եթե հարցը այդպես սկզբունքային սրում ենք, ուրեմն էն ժամանակ, երբ օրենքն ընդունում էինք, ինքը պետք է հրաժարական տար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ԵՄ-ին անդամակցելու մասին, ասել էր՝ ինչո՞ւ ենք ուզում մտնել մի միության մեջ, որտեղ մեր շահերը չեն համապատասխանելու:

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները