Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:13 26-11-2026

Կներեք, ճամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողից սկսած ցանկացած առևտուր պիտի հարկ գեներացնի. Փաշինյան

Կներեք, ճամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողից սկսած ցանկացած առևտուր պիտի հարկ գեներացնի:

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում պետք է բացառվի այնպիսի առևտրային գործարքների իրականացումը, որոնք ՀԴՄ կտրոն չեն գեներացնում։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, և մշակվում է համապատասխան նախագիծ։

«Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ Հայաստանում այդպիսի առևտրային գործարք չլինի, որը ՀԴՄ չի գեներացնում։ Ընդհուպ մինչև ճամփեզրերին տարբեր տեսակի առևտրային գործունեությունը՝ սկսած եգիպտացորեն, չիչխան, սունկ վաճառողներից։

Առևտրային գործարքը պետք է որոշակի հարկ գեներացնի»,- նշել է Փաշինյանը, ընդգծելով, որ այս գործընթացի նպատակն այն է, որ քաղաքացիները տեսնեն իրենց վճարած հարկերի ազդեցությունն իրենց կյանքի որակի վրա՝ առողջապահության, ճանապարհների, դպրոցների, անվտանգության և այլ ոլորտներում։

«Մարդիկ պետք է զգան, որ իրենցից գումար չեն վերցնում և տալիս ուրիշին, այլ իրենք են գեներացնում այդ միջոցները՝ իրենց կյանքի կազմակերպման և որակի բարձրացման համար»,- ասել է նա։

Փաշինյանը նաև անդրադարձել է անկանխիկ վճարումների խրախուսման մեխանիզմներին՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է ներդնել քեշբեքի համակարգ, որը կխրախուսի անկանխիկ գործարքները և կզսպի կանխիկի օգտագործումը։ Նախատեսվում է, որ այդ մեխանիզմը նույնպես հասանելի կլինի հավելվածի միջոցով։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների պարտադիր տրամադրման պահանջին՝ վարչապետը նշել է, որ արդեն մշակվում է օրենքով սահմանված բացառությունների ցանկի վերանայման նախագիծ։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ որոշ ոլորտներում ՀԴՄ կտրոն տրամադրելու պահանջ չկա, սակայն նախատեսվում է կրճատել այդ բացառությունների շրջանակը։ Փաշինյանը հավելել է, որ տեխնիկական հնարավորություններն արդեն թույլ են տալիս այդ ոլորտները ևս ներառել ՀԴՄ կիրառման համակարգում։

Որպես օրինակ՝ Փաշինյանը նշել է ճանապարհամերձ առևտրի կետերը, այդ թվում՝ Դիլիջանի ոլորաններում եգիպտացորեն վաճառողներին։ Նրա խոսքով՝ այդ կետերից մի քանիսում արդեն տեղադրված են ՀԴՄ սարքեր, և գործընթացն աստիճանաբար առաջ է գնում։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները