Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը մայիսի 7-ին ազատ կարձակվի։
Oragir.news-ի հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց` լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը։ Վերջին անգամ նրա կալանքը երկարացվել էր մեկ ամսով եւ մայիսի 7-ին ժամկետը լրանում է, հետեւաբար նա «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։ Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։