Ներքին 25 րոպե առաջ - 22:14 31-08-2026

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի նախատեսվող հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը: Սպասվող հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ խոսել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այցը Բիշքեկ տեղի է ունենում երկակի օրակարգի ֆոնին, երբ Հայաստանում ընդդիմության ձերբակալություններ են իրականացվում, ինչպես նաև այն հայտարարություններից հետո, թե Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ձևափոխվել են։

«Հիանալի հնարավորություն է դա բարձրագույն մակարդակով քննարկելու համար»,- նշել է Պեսկովը։

Լրագրողը ճշտել է՝ արդյոք նախագահները կքննարկեն վերոնշյալ հարցերը։ «Դե իհարկե, անպայման», — պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ