Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 11:36 01-09-2026

Փաշինյանը շնորհավորել է Ֆիցոյին Սլովակիայի Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առիթով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը ստացել է առավել ակտիվ ընթացք: Հայաստանը հանձնառու է խորացնելու փոխգործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ նաև, որ Հայաստան–Եվրոպական միության ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով համագործակցային նոր ուղղությունների բացահայտմանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է