Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 13:57 02-12-2025

Գյումրիից կալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»։