Ներքին 15 րոպե առաջ - 12:34 01-09-2026

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։