Ներքին 17 րոպե առաջ - 15:00 31-08-2026

Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ

Թավշյա հեղափոխությունը բարեբեր էր Չալիկյան դինաստիայի (2 քույր, 1 հորաքույր) համար։

Զինա և Աշխեն Չալիկյանները Ալեն Սիմոնյանի օրոք Ազգային ժողովում զբաղեցրին օգնականների պաշտոններ, նրանց հորաքուրը ևս օգնական դարձավ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

Թեև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի օրոք Չալիկյաններն ազատվեցին ԱԺ֊ից, սակայն կարելի է ենթադրել, որ Սիմոնյանը իր մյուս թիմակիցների պես նրանց ևս կտեղավորի 55 հաստիք ունեցող Անվտանգության խորհրդում։

Ամենից շատ դիտված