Արտաքին 1 ամիս առաջ - 12:43 01-09-2026

ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին

Սեպտեմբերի 1-ի գիշերը ռուսական զորքը զանգվածային հարված է հասցրել Կիևի, Կիևի ու Օդեսայի մարզերի օբյեկտներին։

ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ թիրախներ են դարձել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև ուկրաինական զորքերին ապահովելու համար օգտագործվող ենթակառուցվածքները։

Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով՝ Կիևում հարված է հասցվել «Ֆայեր Փոինթ» ձեռնարկությանը, որը «Ֆլամինգո» մեծ հեռահարություն ունեցող թևավոր հրթիռների համար բաղադրիչներ և մարտական մասեր է արտադրում։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մեկ թիրախ է դարձել «Աէրոբավովնա» ձեռնարկությունը։ Այն զբաղվում է միջին և մեծ հեռահարության, այդ թվում` «Հորնեթ» տեսակի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումն ու կառավարումն ապահովելու համար նախատեսված աերոստատների արտադրությամբ։

Կիևի մարզում հարված է հասցվել Բորիսպոլում գտնվող նավթաբազային, որը Ուկրաինայի զինված ուժերին ապահովում է վառելիքաքսուքային նյութերով։ Խոտով բնակավայրում հարված է հասցվել արտադրամասին, որտեղ հավաքվում, կահավորվում և պահվում էին անանձնակազմ նավակները։

Հարվածի են ենթարկվել նաև Օդեսայի և Օդեսայի մարզի օբյեկտները: ՌԴ ՊՆ–ն հայտնել է ջերմաէլեկտրակայանի և նավահանգստային ենթակառուցվածքները սպասարկող 3 էլեկտրական ենթակայանների, ինչպես նաև անօդաչուների հավաքման արտադրամասի խոցման մասին:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է «Օդեսա» և «Չորնոմորսկ» նավահանգիստների ենթակառուցվածքներին հարվածելու մասին, որոնք օգտագործվում էին ուկրաինական զորքերի համար ռազմական նշանակության բեռների, վառելիքաքսուքային նյութերի պահման և մատակարարման համար:

ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ զանգվածային հարձակման ժամանակ օգտագործվել են բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում