Արտաքին 1 ժամ առաջ - 23:35 18-10-2026

Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին, որը ներկայացրել է թռչող Tesla Roadster 2 սպորտային էլեկտրական ավտոմեքենան։

«Ես շատ ուրախ եմ Իլոնի համար։ Դա շատ տպավորիչ է»,- լրագրողներին ասել է Թրամփը։

«Չգիտեմ՝ արդյոք ինձ կտեսնե՞ք այդ մեքենայում»,- նշել է նախագահը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Tesla-ն և տիեզերագնացական SpaceX-ը ներկայացրել էին հրթիռային շարժիչներով համալրված սպորտային էլեկտրամեքենան։ Roadster-ը կարող է 0-ից մինչև ժամում 60 մղոն (96,6 կմ) արագություն զարգացնել մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակում։ Ակնկալվում է, որ մոդելը վաճառքի կհանվի ոչ շուտ, քան 2028 թվականին։


Ամենից շատ դիտված