Ներքին 19 րոպե առաջ - 23:36 31-08-2026

Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան

Հայաստանի համար Ռուսաստանը, ըստ էության, իրավական, քաղաքական և տնտեսական առումներով ավելին է, քան պարզապես ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ունենք այնպիսի պայմանավորվածություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, իսկ դա ավելին է, քան ռազմավարական գործընկեր լինելը։ Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ, մենք ԱՊՀ անդամ ենք։

Մենք սառեցրել ենք, և չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում։ Հետևաբար պետք չէ խուճապային տրամադրություններ գեներացնել և արհեստական թեմաներ ստեղծել։

Սակայն չեմ ուզում թաքցնել, որ մեր հարաբերություններում առաջացել են որոշակի խնդիրներ։ Մենք դա տեսնում ենք մեդիայում, քաղաքական գործիչների հայտարարություններում և Ռուսաստանի կառավարության առանձին որոշումներում՝ հայկական որոշ արտադրանքի ներմուծման սահմանափակումների մասով։

Սա վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները առողջացման և շահերի փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու կարիք ունեն։ Մենք կարծում ենք, որ ռուս գործընկերները պետք է ավելի մեծ հետաքրքրությամբ վերաբերվեն սեփական որոշումներ կայացնելու մեր իրավունքին։

Մեր ռուս գործընկերները իզուր փակեցին հայկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ունենք բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Հայաստանը իր պարտավորությունները կատարել է անթերի։

Մենք չենք ցանկանում էլ ավելի սրել իրավիճակը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանը և Ռուսաստանը կապված են բարեկամական կապերով, և կարծում ենք, որ այդպես պետք է լինի նաև ապագայում»,- նշել է ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի