Ներքին 4 տարի առաջ - 19:06 12-03-2022

Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից․ Հունաստանում Հայաստանի դեսպան

Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խոշորագույն հեռուստակայաններից «TV100 Thessaloniki»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին օրերի դեպքերին:

Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունումից` դեսպանը բարձր է գնահատում դրա ընդունման մեջ հույն և կիպրացի պատգամավորների ներգրավվածությունը։

Պատասխանելով լրագրողի` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` դեսպանը Մկրտչյանը նշել է, որ հատուկ ներկայացուցիչների արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել, և կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակին և նշել, որ դրանք կարելի է բավարար համարել, միևնույն ժամանակ կարևորել շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ներկայացրել է նաև երկրների միջև մշակութային դարավոր կապերը, վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը, խոսել գիտական համագործակցության և զբոսաշրջության աշխուժացման հնարավորություններից, բարձր գնահատել հունահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ