Ավելին 4 տարի առաջ - 23:47 28-11-2021

Մադոննան Instagram-ին մեղադրել է սեքսիզմի մեջ՝ իր մերկ լուսանկարը հեռացնելու համար

Երգչուհի Մադոննան բողոքել է Ինստագրամից, որտեղից նրա մերկ լուսանկարները հեռացվել են։ Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում։

Ավելի վաղ երգչուհին Ինստագրամում ֆոտոշարք էր հրապարակել, որտեղ ներքնազգեստով է, ցանց զուգագուլպաներով և բարձրակրունկներով։ Երգչուհին գրել է, որ ստիպված է նորից հրապարակել լուսանկարները, բայց արդեն փոփոխված, քանի որ սոցցանցը դրանք չափազանց անկեղծ է համարել։

«Նկարներս հեռացնելու պատճառը կրծքիս մերկ հատվածն է եղել։ Ես զարմանում եմ, որ մենք ապրում ենք մի մշակույթում, որը թույլ է տալիս ցույց տալ կնոջ մարմնի յուրաքանչյուր դյույմը, բացի պտուկից, կարծես թե դա է կնոջ մարմնի միակ հատվածը, որ կարող է սեքսուալացվել։ Պտուկը, որը սնունդ է տալիս երեխային։ Մի՞թե տղամարդու պտուկները չեն կարող որպես էրոտիկ բովանդակություն դիտարկվել», - վրդովված գրել է Մադոննան։

Նա նաեւ հայտարարել է, թե ուրախ է, որ կարողացել է պահպանել առողջ միտքը՝ չնայած նման գրաքննության, սեքսիզմի, էյջիզմի և կանանց հանդեպ ատելությանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան