Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:46 25-11-2021

8-ամյա շոտլանդուհու սենյակը ամենակեղտոտն է ճանաչվել Բրիտանիայում

Շոտլանդացի 8-ամյա Էմիլիի սենյակը ճանաչվել է ամենակեղտոտը Մեծ Բրիտանիայում, գրում է LADBible-ը։ Դպրոցականի հայրը նույնիսկ ուրախ է, որ իր դուստրը նվաճել է այս տիտղոսը, գուցե դրանից հետո նա սկսի մաքրել իր սենյակը։

Հայրը պատմել է, որ դուստրն իր սենյակին վերաբերվում է այնպես, կարծես այն հանդերձարան լինի։ Աղջիկը շպրտում է իրերը, աղբը նետում հատակին, իր հետևից խաղալիքները չի հավաքում և անկողինը չի հարդարում։

«Ամեն անգամ, երբ ես ու կինս կարգի ենք բերում նրա սենյակը, մի քանի օրից այն կարծես կրկին ռմբակոծությունից հետո լինի»,- դժգոհել է տղամարդը։

Առաջին տեղի համար մրցույթի կազմակերպիչները Էմիլիին գեղեցիկ մահճակալ են նվիրել։ Ծնողները այժմ կարծում են, որ նոր կահույքն ու «պատվավոր» կոչումը աշակերտուհուն կմոտիվացնեն ավելի մաքուր պահել սենյակը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը