Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:30 24-11-2021

Դիզայներները տղամարդու բեղերից կոստյում են ստեղծել

Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեման-Պասսին ստեղծել են Mo-Hair կոստյումը՝ բեղերի մազերի հյուսվածքով յուրահատուկ գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։

Կլեման-Պասը տղամարդու բեղերի մազերը հյուսել է բամբակյա գործվածքի մեջ և այն հանձնել Politix-ի դիզայներ Փոլ Բերդենին: Արդյունքում նա այս գործվածքից կոստյում է կարել։

Կոստյումի համար օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր, որոնք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից, որը վերամշակում է գեղեցկության սրահների մազերի մնացորդները: Բացի այդ, շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչուհուն են ուղարկել իրենց բեղերը։

Նշվում է, որ կոստյումը հարմար չէ մշտական ​​կրելու համար, և ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված Movember ամենամյա միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։

Movember-ը դրամահավաքի (fundraising) տեսակ է, որը սկիզբ է առել Ավստրալիայում: Սա ամենամյա միջոցառում է, որի ընթացքում տղամարդիկ բեղեր են աճեցնում և մեկ ամիս նվիրատվություններ են անում շագանակագեղձի քաղցկեղի և տղամարդկանց այլ հիվանդությունների դեմ պայքարի և դրանց ուսումնասիրման համար:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը