Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:05 05-03-2021

ԵԱՏՄ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՐԳԵԼԵԼ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԸ

Եվրասիական տնտեսական միության երկրներում պատրաստվում են փուլային արգելք մտցնել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման այլ պոլիէթիլենի վրա: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Այսօրվա դրությամբ նախագիծը գտնվում է ԵԱՏՄ մասնակիցների կողմից ռազմավարության իրականացման փուլում, որը նախատեսում է Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացումը մինչև 2025 թ.: Նշված նախագծում պատրաստվում են ներառել հատուկ միջոցառումներ՝ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենի արտադրության և ներմուծման փուլային արգելք մտցնելու համար:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է, որ փաստաթուղթը հաստատվելու է մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը:

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենն արգելելու գաղափարին աջակցել են նաև Ռուսաստանի բնական պաշարների ու Արդյունաբերության և առևտրի նախարարությունները:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոն հանձնարարել էր վերջնականապես լրացնել օրենսդրական փոփոխությունները՝ արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատերերի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասը վերացնելու պարտավորությունների կատարման ապահովման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի