Երիտասարդ բրիտանուհի Ջես Օլիվիան հայտնվել է զավեշտալի իրավիճակում՝ հոնքերի ներկը գիշերը մոռանալով հեռացնել։ Առավոտյան նա արթնացել է անսովոր մուգ ու խիտ հոնքերով, իսկ դեպքի մասին պատմող TikTok տեսանյութը հավաքել է ավելի քան 40 միլիոն դիտում և շուրջ 26 հազար մեկնաբանություն։
Ջեսը փորձել է միցելյար ջրով հեռացնել ներկը, սակայն մաշկը նույնպես ներկվել էր։ Սոցիալական ցանցերի օգտատերերը հումորով են արձագանքել կատարվածին, իսկ քննարկմանը միացել են նաև հայտնի կոսմետիկ ապրանքանիշերը։
Մասնագետների նախազգուշացումը՝ հոնքերի ներկը չի կարելի մաշկի վրա թողնել հրահանգներում նշված ժամանակից ավելի։
Երկարատև շփումը կարող է առաջացնել գրգռվածություն, կարմրություն, ալերգիկ ռեակցիա կամ նույնիսկ քիմիական այրվածք։ Բացի այդ, չորացած ներկը հեռացնելն ավելի դժվար է, իսկ մաշկը ուժեղ քսելը կարող է լրացուցիչ վնասել այն։