Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 16-06-2025

Երևի քաղաքապետարանի եկամուտը քիչ է, դրա համար էլ մեկանգամյա ուղետոմսերը վերացնում են․ հարցում

Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետևաբար «ԹելՍել»-ի մեր գործընկերների հետ հասկացեք որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից սկսած։

Այս մասին, այսօր՝ հունիսի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քաղաքապետ Ավինյանը հայտարարեց, թե թղթային տարբերակով այլևս չպետք է գործի QR կոդով ուղեվարձի տոմսերը։

«Խնդիրներից մեկը, հենց դա է»,- ասաց Ավինյանը։

Թեմայի հետ կապված գրառում է կատարել նաև Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

««Մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։ Միակ նպատակը՝ քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։ Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին։ Լռելու ու հանդուրժելու արդյունքը։ Պետք է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ»,- գրել է նա:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ է քաղաքապետարանն ուզում վերացնել մեկանգամյա թղթե ուղետոմսերը»։

Հարցվածներից որոշները գոհ էին բարեփոխված տրանսպորտից և նոր սակագնից։ Քաղաքացիների մյուս մասն էլ հայտնեց իրենց դժգոհությունները։

«Ինձ հետաքրքիր չէ, թե Հայաստանում ինչ է կատարվում»,- պատասխանեց նրանցից մեկը։

«Հիմա լավ է, իսկ առաջ ո՞նց էր։ Չէինք կարողանում նստել»,- ասաց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ քաղաքապետարանի եկամուտը քիչ է, դրա համար էլ որոշել են վերացնել։ «Բոլորն են գոհ տրանսպորտի նոր սակագնից»,- նկատեց մեկ այլ տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է