Արտաքին
Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան
17:30 17-08-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով՝ մինչև նոյեմբերի 15-ը երկարաձգելու մասին օրենքները։
ՌԴ-ում «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ քրեական գործ են հարուցել
16:20 17-08-2023
Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանիցի նկատմամբ։
ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակի դիմաց ադրբեջանցիները հարձակվել են հայ ցուցարարների վրա
10:00 17-08-2023
Ադրբեջանցի սադրիչները բռնություն են կիրառել ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակի դիմաց խաղաղ ցույց իրականացնող ԱՄՆ-ի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ:
Մարդասիրական կարիքներին արձագանքելը չի նշանակում լեգիտիմացում կամ ճանաչում. ՄԱԿ-ի հունանիտար հարցերի գրասենյակի ներկայացուցիչ
02:00 17-08-2023
ՄԱԿ-ի թիմերը Հայաստանում և Ադրբեջանում նույնպես բաց հաղորդակցության մեջ են այդ երկրների կառավարությունների հետ։
Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը. այն չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքին այլընտրանք. ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչ
01:45 17-08-2023
ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հայտարարեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂ-ում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը։
ՀՀ-ն փորձ է անում չարաշահել միջազգային հարթակները՝ արտահայտելու քաղաքականապես մոտիվացված մեղադրանքեր․ Թուրքիայի ներկայացուցիչ
01:32 17-08-2023
Նա շարունակեց պնդել, թե իբրև Լաչինի միջանցքով առողջապահական տարհանումները հնարավոր են։
Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ
01:30 17-08-2023
Գաբոնի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից:
Ներկա փակուղային իրավիճակի շարունակումը սպառնում է հազարավոր մարդկանց բարեկեցությանը և կյանքին․ ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ
01:20 17-08-2023
Բրազիլիան խրախուսում է կողմերի միջեւ երկխոսության շարունակումը եւ ընդգծում, որ աջակցում է հրադադարի համաձայնագրի պայմաններին։
Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում միջազգային ջանքերին․ Ադրբեջանի ներկայացուցիչ
01:19 17-08-2023
Իր ելույթի սկզբում Ադրբեջանի ներկայացուցիչը Արարատ Միրզոյանի բոլոր դիտարկումները որակեց որպես հիմնազուրկ մեղադրանքներ և հերքեց դրանք։
Վերջնական հանգուցալուծումը շատ կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության համար. Ճապոնիայի ներկայացուցիչ
01:00 17-08-2023
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կիմիհիրո Իշիկանեն հայտարարել է՝ հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է Կովկասի տարածաշրջանի համար։
Պեկինն ուշի ուշով հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
00:50 17-08-2023
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցի տեղակալ Գենգ Շուանգը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Պեկինն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար. Արարատ Միրզոյան
00:40 17-08-2023
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է։
Մարդասիրական աջակցությունը, այդ թվում՝ բժշկական տեղափոխությունները չպետք է խոչընդոտվեն և վերջակետ․ ԱՄՆ ներկայացուցիչ
00:25 17-08-2023
ԱՄՆ ներկայացուցիչը նշեց, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ, լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար։
Կարևոր է երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը Ռուսաստանի աջակցությամբ․ ՌԴ ներկայացուցիչ
00:17 17-08-2023
Նա շեշտեց, որ շատ կարևոր է երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները։
Բոլոր կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերն այս ուղղությամբ՝ հասնելու մնայուն խաղաղության․ ՄԹ ներկայացուցիչ
00:08 17-08-2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։
Մարդասիրական աջակցությունը պետք է հասնի այն բնակչությանը, որը ունի դրա կարիքը․ Շվեյցարիայի ներկայացուցիչ
23:55 16-08-2023
Նա ընդգծեց Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։
Մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականացվեն․ Ալբանիայի ներկայացուցիչ
23:39 16-08-2023
Նա շեշտեց, որ ողջունում են երկաթգիծ կառուցելու նախաձեռնությունը, որը ցանկալի է, որ անհապաղ տեղի ունենա։
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները
23:24 16-08-2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։
Նիդեռլանդների խորհրդարանականները Արցախի հարցով դիմել են երկրի վարչապետին ու արտգործնախարարին
22:25 16-08-2023
Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան։
Բաքուն հակադարձել է Փարիզին. «Լաչինի միջանցքը շրջափակված չէ»
17:40 16-08-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հնչեցրած պնդումները։
Թուրքիայից մի շարք գործիչներ միջազգային հանրությանը կոչ են արել դադարեցնել Արցախի շրջափակումը
16:50 16-08-2023
Ermenihaber-ի թուրք գործիչներն Արցախի շրջափակումը դադարեցնելու մասին իրենց կոչը ձևակերպել են «Թուրքիայի քաղաքացիների անունից»՝ ուղղված միջազգային հանրությանը։
Ինչ է առաջարկել Լավրովը Արցախի բնակչության իրավունքների վերաբերյալ
16:15 16-08-2023
Լավրովի առաջարկը բաղկացած է 14 կետից, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։
Թուրք դիվանագետը պնդում է՝ Աթաթուրքի արձանի տեղադրմանը խոչընդոտել են հայերը
13:55 16-08-2023
Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշն անդրադարձել է Պրահայում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրմանը հետ կապված խնդիրներին։
Հանուն Արցախի․ Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիաները՝ ՄԱԿ ԱԽ-ի երկրների հյուպատոսությունների մոտ
13:00 16-08-2023
Լոս Անջելեսում բնակվող հայերը շարունակում են հանուն Արցախի բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել։