Արտաքին 2 տարի առաջ - 15:42 22-11-2023

Ոչ մի պետություն չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով․ Ղազախստանի փոխարտգործնախարար

Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կայրաթ Ումարովը հայտարարել է, որ ոչ մի պետություն չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) իր անդամակցությունը դադարեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալության ղազախական ծառայությունը։

«Ուստի այսօր ՀԱՊԿ-ի կազմում փոփոխություններ չենք ակնկալում։ Միշտ ավելի լավ է լինել նման կազմակերպության ներսում, քան դրանից դուրս»,- ասել է Ումարովը։

Ղազախստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ի ստեղծման ակունքներում Ղազախստանն է։