Ներքին 13 ժամ առաջ - 14:57 30-10-2026

Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ.-ն և հայտնել, որ առավոտյան հղի կնոջ՝ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Քնքուշ Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ շտապօգնություն են կանչել և շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Գորիս բժշկական կենտրոն», որտեղ էլ կինը երեխային կորցրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մեկնել են ահազանգողի տուն, որտեղ էլ վերջինը ոստիկաններին հայտնել է, թե իրեն հայտնի չէ կնոջ՝ երեխային կորցնելու պատճառը, և փորձում է պարզել, թե արդյոք իրեն Գորիսի հիվանդանոցի բժիշկները չեն խաբել։

Տղամարդը հայտնել է նաև, որ երբ ինքը հեռախոսով խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ, ընթացքում լսել է, որ գոռում են՝ «երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են», քանի որ կինը հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը՝ ժամը 20:00-ին դարձյալ Արթուր Մ.-ն ահազանգ է տվել և հայտնել, որ Գորիսի հիվանդանոցում երեխային սպանել են և սպառնացել է սպանել բոլորին։

Գորիսի համայնքային ոստիկանները կարողանում են հայտնաբերել Արթուր Մ.-ին և հրավիրել ոստիկանության Գորիսի բաժին, սակայն նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ՝ նշելով, թե բժիշկների նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի։ Նա հայտնել է նաև, որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում և նա ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչը հաստատվել է

Ոստիկանները լսել են նաև Գորիս բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբարձ 45-ամյա Տաթևիկ Շ.-ին, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում «հղիության 23-24, ծննդաբերական» շաբաթական ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Քնքուշ Վ.-ն ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ մոտ 600 գրամ քաշով։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

shamshyan.com

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել