Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 30-10-2026

5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել

2020 թվականի դեկտեմբերի 23–ին ուշագրավ որոշում է կայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Այդ օրը հիմնադրամից դուրս է գրվել 1 միլիարդ 112.8 միլիոն դրամ` «արցախցի աշխարհազորայինների» համար։

Ըստ հիմնադրամի փաստաթղթի, որը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը, այդ պահին եղել է 5564 աշխարհազորային։ Գումարը դուրս է գրվել յուրաքանչյուրի ընտանիքին 200 հազար դրամի հաշվարկով։

Ուշագրավ է, որ պարերազմից 6 տարի անց՝ 2026 թվականին, իշխանությունները դեռևս զոհերի ստույգ թիվը չեն հրապարակել, բայց 2020 թվականի դեկտեմբերի 23֊ին՝ պատերազմի ավարտից 43 օր անց, գիտեին արցախցի աշխարհազորայինների ստույգ թիվը։