Ներքին 56 րոպե առաջ - 19:59 30-10-2026

Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին

Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա