Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 20:23 19-02-2022

Բա դու պետություն ես, դու չես ասո՞ւմ՝ իմ քյասիբ ժողովուրդը ո՞նց ա սրա տակից դուրս գալու. գյուղացիները անելանելի վիճակում են

Հայաստանում պարարտանյութի գինը եռակի թանկացել է։ Oragir.news-ին դիմած Շիրակի մարզի մի գյուղի մի քանի բնակիչներ (անունները չցանկացան նշել) բողոքում էին, որ պարարտանյութի գինը 20-22 հազար դրամ է դարձել. «Մենք սենց բան չէինք տեսել։ Անցած տարի նույն պարարտանյութն առել ենք 7500 դրամով, էսօր գնացել ենք վաճառքի կետեր, ասում են` ռուսականը` 22 հազար, վրացականը` 20 հազար, էս ի՞նչ ոսկու գին ա։ Հիմա ինձ 10 մեշոկ պետք ա, ես 200 հազար որտեղի՞ց տամ, որ առնեմ»։

Թանկությունը` թանկություն, բայց գյուղացիները նաև պնդում են` 10-ից ավելի վաճառակետերում են եղել, 2-ում միայն պարարտանյութ առկա կա. «Սենց բան չկա, չի եղել, էս ինչ փորձանքի մեջ են գցել էս ժողովրդին, ասում են` տնտեսական աճ ենք խփել, մարդկանց թալանելով եք տնտեսական աճ գրանցե՞լ։ Բա դու պետություն ես, դու չես ասո՞ւմ՝ իմ քյասիբ ժողովուրդը, հաց ու ջրով ապրող, ո՞նց ա սրա տակից դուրս գալու»։

Համայնքապետարաններում սկսվել է արդեն պարարտանյութի համար գրանցումները, մեկ հեկտար հող ունեցողին տալիս են 6 պարկ, գինն էլ` 9500 դրամ. «Էս էլ մի ուրիշ բան ա, սաղ գյուղը գրանցվել ա, ինձ շատ ա պետք, ոչ թե 6 մեշոկ։ Հեսա գնամ, տենամ` ով հող ունի, ու ինքը չի առնելու, խնդրեմ` իր հասանելիքը ինձ ծախի։ Մարդիկ էլ բիզնես են անում, գյուղապետարանից էժան ուզում են վերցնեն, որ խանութների նման եռակի թանկ ծախեն»։
Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը