Արտաքին 2 տարի առաջ - 16:45 22-11-2023

Բրիտանացի գործիչը Իսրայելի բանակը և ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական խմբավորումներ

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինը Tribute Magazine ամսագրում հրապարակված իր հոդվածում Իսրայելի պաշտպանությանը ուժերին, ինչպես նաև ՀԱՄԱՍ մասնավոր խմբավորմանը համարել է ահաբեկչական խմբավորումներ։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ հոդվածը արձագանք է գտել բրիտանական խորհրդարանում, որտեղ հրադադարի վերաբերյալ քվեարկության ժամանակ պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել հրադադարի մասին առաջարկին։

Հոդվածում Քորբինն անդրադառնում է այն տառապանքների, որոնք ապրում են Գազայի պաղեստինցի խաղաղ բնակիչները։ «Ամեն անցնող րոպեին Գազայում ևս մեկ մարդ է սպանվում: Շրջափակման մեջ գտնվող փրկվածներին համար սպառվում են գոյատևման հիմնական միջոցները: Բժիշկները վիրահատում են առանց անզգայացման»,- նշել է նա։

«Եթե ահաբեկչությունը՝ խաղաղ բնակչության անխտիր սպանությունը է, որը խախտում է միջազգային իրավունքը, ապա, իհարկե, Համասը ահաբեկչական խմբավորում է»,- նշեց Քորբինը հավելեով՝ իսրայելական բանակի կողմից հիվանդանոցների, փախստականների ճամբարների և այսպես կոչված անվտանգ գոտիների թիրախավորումը նույնպես ահաբեկչություն է, իսկ ավելի քան 11000 մարդու սպանությունը, որոնց կեսը երեխաներ են, չի կարող ընկալվել որպես ինքնապաշտպանության գործողություններ։

Քորբինը պնդել է, որ պատանդների ազատ արձակումը հրադադարի առաջին քայլն է։ Նրա համոզմամբ՝ հաջորդ քայլը երկխոսությունն է Իսրայելի և Պաղեստինի ժողովրդի միջև։

Անդրադառնալով Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետագա դերին, Քորբինը գրել է, որ պաղեստինցիները պետք է որոշեն, թե ով է կառավարում երկիրը: 2006 թվականից ի վեր Գազայում ընտրություններ չեն եղել։

Չնայած դրան, և Քորբինի այն պնդմանը, որ պաղեստինցիներից շատերը ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներ չեն, Արաբական աշխարհի հետազոտությունների և զարգացման վերջին հարցումը ցույց է տվել, որ Գազայի պաղեստինցիների 63,6%-ն աջակցել է հոկտեմբերի 7-ի հարձակմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի