Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:54 13-10-2026

«Քասթինգ»՝ եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում ներքին պայքար է ընթացել՝ որոշելու, թե ովքեր պետք է ընդգրկվեն Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն են հայտնել մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, մինչդեռ տեղերը խիստ սահմանափակ են եղել։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցությունում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը վերածվել է յուրօրինակ քասթինգի, որի արդյունքում միայն յոթ հոգի են ընտրվել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեկնածուների թիվը հասել է մի քանի տասնյակի, և խմբակցությունում հարց է առաջացել, թե ո՞ւմ վստահել այս քաղաքական առումով զգայուն հանձնաժողովի աշխատանքները։ Արդյունքում գործընթացին ներգրավվել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Վերջինս ցուցակագրել է ցանկացող պատգամավորների անունները, իսկ ցուցակը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյանին։ ԱԺ նախագահը, ըստ մեր տեղեկությունների, ընտրություն է կատարել առաջադրված թեկնածուների միջև՝ որոշելով, թե ովքեր պետք է ընդգրկվեն հանձնաժողովի կազմում։

Իսկ ովքե՞ր են ընտրվել

ԱԺ նախագահի՝ հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ հաստատված կազմի համաձայն՝ հանձնաժողովը նախագահում է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովի անդամներն են՝

Էդուարդ Աղաջանյանը,
Տարոն Չախոյանը,
Արփինե Դավոյանը,
Ալխաս Ղազարյանը,
Ծովինար Վարդանյանը,
Գոռ Արշակյանը։

Հանձնաժողովի կազմում ընդդիմադիր պատգամավորներ չկան, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են աշխատանքներին չմասնակցելու մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է