Արտաքին 4 տարի առաջ - 18:56 19-01-2022

Ուկրաինան, Վրաստանը և մյուս բոլոր եվրոպական երկրներն իրավունք ունեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. Պետդեպ

ԱՄՆ-ը նախընտրում է իրավիճակի լուծումը դիվանագիտական ճանապարհով​​, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Կիև կատարելիք այցի նախօրեին։ «Դիվանագիտությունը այս ճգնաժամը հաղթահարելու միակ պատասխանատու միջոցն է»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ոչ ոք պաշտպանված չէ, եթե բոլորը չեն հարգում երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մարդու բոլոր իրավունքները և հիմնարար ազատությունները, ընդգծում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Վերջին երեք տասնամյակներին Ռուսաստանը ներխուժել է երեք հարևան երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա: Այն միջամտել է ընտրություններին, մահափորձ իրականացնելու համար կիրառել է քիմիական զենք ինչպես իր տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս (Սկրիպալ, Նավալնի), խախտել է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության միջազգային պայմանագրերը։ Մենք և մեր դաշնակիցները այս և այլ հարցեր կբարձրացնենք Ռուսաստանի առաջ առաջիկա օրերին և շաբաթներին:

Ուկրաինան, Վրաստանը և մյուս բոլոր եվրոպական երկրներն իրավունք ունեն ավելի լավ ապագա ընտրելու իրենց ժողովրդի համար, այդ թվում՝ շնորհիվ քրտնաջան աշխատանքի և եվրատլանտյան միության ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտման»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով