Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:50 14-05-2025

Արևմտյան երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ աջակցելու Ուկրաինային 

Ժամանակն ու պատժամիջոցները գործում են Ռուսաստանի Դաշնության տնտեսության դեմ, ասվում է Ստոկհոլմի անցումային տնտեսության ինստիտուտի (SITE) զեկույցում։ Ինստիտուտի մասնագետները համոզված են, որ Մոսկվայի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումները պետք է ոչ միայն պահպանվեն, այլև խստացվեն։ Զեկույցում նշվում է, որ պատժամիջոցների վաղաժամ չեղարկման դեպքում Ռուսաստանը կկարողանա համալրել իր ռեզերվները, այդ թվում՝ զենքի պաշարները։

SITE-ի տնօրեն Տորբյորն Բեկերը նշում է, որ Կրեմլի համար տնտեսական ցուցանիշները ռազմական քարոզչության մի մասն են։ «Բայց երբ Ռուսաստանը հայտարարում է, թե ինքը ուժեղ է, իսկ ԵՄ-ն՝ թույլ, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ռուսական տնտեսության ծավալը կազմում է ԵՄ ընդհանուր տնտեսության միայն 12%-ը, իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ի 90%-ը կախված է նավթի և գազի գներից»,- ասել է նա։

Զեկույցում եզրակացություն է արվում, որ արևմտյան երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ շարունակելու աջակցել Ուկրաինային և սահմանափակելու Ռուսաստանի սպառվող ռազմական մեքենայի ռեսուրսները։ Սակայն դրա համար անհրաժեշտ են «քաղաքական առաջնորդություն և կամք», ընդգծում են շվեդական ինստիտուտի փորձագետները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի