Արտաքին 4 տարի առաջ - 17:47 13-01-2022

Թուրքիան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու նպատակ ունի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 13-ին հանդիպել է Անկարայում Եվրոպական Միության երկրների դեսպանների հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու նպատակ ունի:

Էրդողանը ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքների վրա։

«Ցավոք, համավարակը չմոտեցրեց 8,5 միլիարդ մարդուն, այլ միայն խորացրեց պառակտումն ու անարդարությունն աշխարհում։ Բացասական միտումներն արագացել են նաև Եվրամիության երկրներում։ Այլատյացության և իսլամաֆոբիայի դեպքերն ավելի հաճախակի են դարձել»,- ասել է Էրդողանը։

Նախագահ Էրդողանը կոչ է արել կանխել առանձին երկրների փորձերը սաբոտաժի ենթարկել Անկարայի և ԵՄ-ի միջև երկխոսությունը՝ Եվրամիության ներսում «համերաշխություն» ապահովելու պատրվակով։

Էրդողանը խոսել է միգրացիոն ճգնաժամից և խնդիրների լուծման հարցում ընդգծել Թուրքիայի ներդրումը:

«Միգրացիոն ճգնաժամը չի կարող լուծվել առանց Թուրքիայի և ԵՄ-ի սահմաններում առաջացող խնդիրների լուծման։ Յուրաքանչյուր ոք, ով օբյեկտիվորեն վերլուծում է իրավիճակը եվրոպական մայրցամաքում, գիտակցում է, որ Թուրքիան է այն խնդիրների լուծման բանալին, որոնց այսօր բախվում են ԵՄ երկրները։ Թուրքիայի շնորհիվ նվազել են միգրացիոն ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքի և ապակայունացման մակարդակը»,- դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերի վրա։

«Եթե չլինեին Թուրքիայի ջանքերը, իրավիճակը Սիրիայում և եվրոպական երկրներում այլ կլիներ»,- ասել է նա։

Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ նախագահ Էրդողանը ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ ԵՄ-ն հետևում է հունական կողմին՝ անտեսելով կղզու բնակչության անբաժան մաս կազմող կիպրոսցի թուրքերի օրինական իրավունքները։

Անկարան հուսով է, որ 2022 թվականին ԵՄ-ն կհրաժարվի իր ռազմավարական կարճատեսությունից և ավելի վճռական քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ասել է նախագահը։

Էրդողանը հանդիպման ժամանակ հայտնել է նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց է սկսել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով