Մամուլ 1 ամիս առաջ - 07:03 18-09-2026

Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։

Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։

Սակայն «մացեմածիկայի» շուրջ աղմուկից զատ՝ ուշագրավ է նաև նորահայտ ՔՊ-ականի քաղաքական անցյալը։

Արաքսյա Վարդանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 5-րդ համարն էր։ Այսօր արդեն Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ ԱԺ պաշտոնական կայքն էլ նրան ներկայացնում է որպես ՔՊ անդամ և խմբակցության պատգամավոր, որը Փարաքարի ավագանուց է խորհրդարան գնացել։

2021-ին Վարդանյանի քաղաքական բառապաշարը ևս էապես տարբերվում էր այսօրվա իշխանական դիրքավորումից։ Ընտրություններից առաջ նա հայտարարում էր.

«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարևոր ու վճռորոշ պահի առաջ. այն է՝ կորցնել պետականությունը և ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով»։

Նա նաև կոչ էր անում քաղաքացիներին գիտակցել, որ «այլևս սխալվելու իրավունք չունենք» և դադարել «թուլանալ, ընկճվել, դեգերել և սգալ»։ Այդ ժամանակ Վարդանյանը ընտրողներին կոչ էր անում աջակցել Սամվել Բաբայանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի մերձավոր շրջապատում այսօր էլ կան մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքին հարող մարդիկ։

Մեր աղբյուրները ՔՊ-ում նրա ընդգծված կոշտ իշխանական հռետորաբանությունը կապում են նաև իր քաղաքական հավատարմության վերաբերյալ հնարավոր կասկածները փարատելու ձգտման հետ։ Սա, սակայն, մեր աղբյուրների գնահատականն է, և Վարդանյանի հրապարակային մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ դեռ չկա։

Այսպիսով՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում Արաքսյա Վարդանյանի քաղաքական ճանապարհը Սամվել Բաբայանի թիմից հասցրել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ՔՊ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին