Ներքին 4 տարի առաջ - 15:09 02-06-2022

Փաշինյանի հետևից էշով գնացած Սևադան կալանավորվել է

Այսօր գիշերը կալանավորվել է ամիսներ առաջ Իջեւանից Նիկոլ Փաշինյանի հետեւից էշով եկած, վարչապետի համերկրացի Սեւադա Ղուկասյանը։

Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Սեւադային մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար։ Փաստաբանը մանրամասնեց դեպքը․ «Սեւադան հաղորդում էր տվել ոստիկանության աշխատակցի բռնության հետ կապված․ մայիսի 1-ին՝ անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ, բռնություն էր տեղի ունեցել Սեւադայի նկատմամբ, կոտրվել էր նրա ատամը, էնտեղ եղել են ՄԻՊ աշխատակիցներ, խորհուրդ էին տվել հաղորդում տալ, տրվել էր հաղորդում։ Գործը քննվում էր ԱԱԾ-ում, այնուհետեւ հրատապ կերպով գործը կարճվեց՝ հաշվի առնելով, թե իբր համացանցում ձայնագրություն է հրապարակվել, որտեղ Սեւադան իբր թե խոսում է իր ընկերներից մեկի հետ, իբր ասում է՝ ատամս կոտրվել է, հետո ասում է՝ միլիցեքը, շառ անել, բայց չի հասկացվում։ Հաշվի առնելով լեզվական տարբերությունը՝ բարբառը, չի հասկացվում՝ «շառ անել» նշանակում է բողոքելո՞ւ եմ, քանի որ ատամս են կոտրել, թե՞ զրպարտելու է։ Ու դա կոնտեքստից կտրված է, ոչ մի ձեւով չի հասկացվում, ինքը ավտոբուսի միջից է խոսում»։

Փաստաբանը նշեց, որ հրատապ կերպով Ղուկասյանին ձերբակալ են, ապա կալանավորել՝ հիմնավորելով, թե կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Փաստաբանը նշեց, որ Սեւադան չի հիշում, թե ինչ խոսակցություն է եղել՝ կատա՞կ, թե՞ մոնտաժված է խոսակցությունը։ Նա նշեց, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Սեւադա Ղուկասյանը մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին։ Նա հայտնի դարձավ անցած տարի մայիսին, երբ եկել էր Ազգային ժողովի մոտ ավանակով և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Նա նշել էր, որ իրենց մոտ հին հայկական ավանդույթ կա՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտեցնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող