Հայաստանի չեմպիոն «Արարատ–Արմենիան» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»–ին` 0։4 հաշվով։
Հոլանդացիները յուրաքանչյուր խաղակեսում 2-ական գոլ են խփել։ «ԱԶ Ալկմար»–ը հանդիպման 20-րդ րոպեին է բացել հաշիվը։ Տուգանային հարվածով դարպասի հեռավոր անկյունը գրավել է Վալդեմար Բիսկովը, իսկ րոպեներ անց արագ գրոհներից մեկի ժամանակ նիդեռլանդական թիմը խփել է երկրորդ գոլը, որի հեղինակը Ուեսլի Պատատին է եղել։ Նա երկրորդ խաղակեսում էլ է գոլ խփել` օգտվելով «Արարատ–Արմենիա»–ի պաշտպանների ու դարպասապահի սխալից։
«ԱԶ Ալկմար»–ից 4-րդ գնդակը խփել է Մեխ Մերդինկը։
Ի դեպ, հայկական թիմը միայն երկրորդ խաղակեսում է ավելի ակտիվ պահեր ցուցադրել` նիդեռլանդական թիմի համար մի քանի վտանգավոր իրավիճակ ստեղծելով, բայց այդպես էլ խաղի ընթացը փոխել չի կարողացել։
«Արարատ–Արմենիան» կրել է 3-րդ անընդմեջ պարտությունը և առանց միավորների զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 36-րդ հորիզոնականը։