Ներքին 4 տարի առաջ - 18:53 29-06-2022

Փաշինյանի հետեւից էշով գնացած Սեւադան ընդունել է մեղքը

Իջեւանից Նիկոլ Փաշինյանի հետեւից էշով գնացած, վարչապետի համերկրացի Սեւադա Ղուկասյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Նա նշեց, որ մեղքը ընդունելու համար գուցե 2 հանգամանք է եղել. «2 զարգացում է եղել։ Առաջինը, որ Սեւադան հանգամանքների բերումով է մեղքն ընդունել, քանի որ իրականում, գտնվելով անզոր վիճակում, տեսնելով անօրինականությունները, գնացել է այդ քայլին, կամ իրականում սուտ մատնություն եղել է։ Ցավալին այն է, որ այս ամենի պատճառը երկրի անառողջ մթնոլորտն է։ 2 դեպքում էլ կարող եմ ասել, որ դա իրավական բացերի հետեւանք է»։

Փաստաբանը նշեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ Վաղը առաջին նիստն է, որտեղ քննվելու է խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական կողմը արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնելու։

Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, մասնավորապես այն բանի համար, որ ոստիկանն իբր կոտրել է իր ատամը, բռնության է ենթարկել իրեն։

Նշենք, որ Սեւադա Ղուկասյանը մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին։ Նա հայտնի է դարձել անցած տարի մայիսին, երբ եկել էր Ազգային ժողովի մոտ ավանակով և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Նա նշել էր, որ իրենց մոտ հին հայկական ավանդույթ կա՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտեցնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով