Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:23 31-05-2024

Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախցիներին երկրորդ սորտի մարդ դիտելը Հայաստանում արդեն բնական երեւույթ է դարձել. նրանց հանդիմանում են Հայաստանի բյուջեից անցյալում ստացած օգնությունների համար: Ասում են` վերադարձեք ձեր Արցախ: Քաղաքական պայքարին մասնակցող արցախցիներին ասում են` իրավունք չունեք Հայաստանում իշխանափոխություն պահանջելու: Նրանց հայկական անձնագրերը համարեցին անվավեր միայն այն պատճառով, որ դրանց կոդը ոչ թե 050 կամ 060 է, այլ՝ 070։ Եվ ամենակարեւորը` 23-ի սեպտեմբերից հետո հարյուրավոր հայտարարություններ եղան, թե պատրաստ են աշխատանք տրամադրել Արցախից տեղահանվածներին, սակայն բացի հեռավոր գյուղերում ուսուցչական եւ այլ` ցածր վարձատրվող աշխատանքից, ուրիշ բան չառաջարկեցին։

Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ պաշտպանության նախարարությունում պետք է քաղծառայողի մրցույթի մասնակցեր` գրասենյակային աշխատանքի համար, ամիսներ շարունակ օրենսդրություն է սերտել, թղթերը հանձնելու պահին ասել են` իզուր մի դիմիր, արցախցիներին չենք ընդունում: Մեկ այլ արցախցի երիտասարդ փորձել է դպրոցում զինղեկի աշխատանք ստանալ, վերջին պահին իմացել են, որ արցախցի է, մերժել են:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է