Գոռ Հակոբյանըինստագրամյան իր էջում նոր
տեսանյութ է հրապարակել որդու բուժման ընթացքի մասին:
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը նոր տեսանյութով անդրադարձել է որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքին և ընտանիքի անցած ճանապարհին։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գոռը հայտնել էր, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա՝ որդու բուժման նպատակով։ Ֆելիքսն արդեն ենթարկվել է անհրաժեշտ բարդ վիրահատության, որը բարեհաջող է անցել։
Նոր հրապարակման մեջ Գոռը խոսել է բուժման ընթացքի և դրական տրամադրվածությունը պահպանելու կարևորության մասին։