Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։ Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։
Այս մասին «Փաստինֆո»-ինայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։
Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը եւս չի պարզվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: