Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:43 26-10-2026

Սա հաղթանակի պատմություն չէ. սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա։ Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։

Իշխանությունը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց։ Այս փաստն անտեսելն ու արդյունքները որպես համընդհանուր վստահության քվե ներկայացնելը նշանակում է՝ չցանկանալ տեսնել սեփական քաղաքացիներին։

Իսկ ընտրողների ուղղորդման, ճնշումների և պետական միջոցները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին հաղորդումները պահանջում են անկախ քննություն։ Նման գործողությունները խախտում են ազատ ընտրության և հավասար մրցակցության հիմքերը․ քաղաքացին պետք է կարողանա ընտրել առանց վախի, իսկ ընդդիմությունը՝ մրցել առանց իր դեմ գործադրվող պետական ապարատի։

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կալանավորումն ի սկզբանե պահանջում էր համոզիչ իրավական հիմնավորում։

Իշխանությունները պարտավոր էին հիմնավորել թե՛ կալանքի անհրաժեշտությունը, թե՛ ավելի մեղմ միջոց կիրառելու անհնարինությունը։ Քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ և, ըստ այդմ, չէր կարող արդարացնել թեկնածուին ընտրապայքարից փաստացի հեռացնելը։

Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն, իսկ հետո մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից։
Սա հաղթանակի պատմություն չէ։ Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է, և դրա համար պատասխանատու է հենց ինքը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է