Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական գործիչ Արթուր Չախոյանն է։
Հաղորդաշարի շրջանակում Արթուր Չախոյանի հետ զրուցել ենք ապօրինի շինարարությունների, համայնքային հողերի զավթման, ինքնակամ կառույցների ապամոնտաժման, ինչպես նաև համատիրությունների կառավարման ոլորտում առկա խնդիրների շուրջ։
Արթուր Չախոյանն ընդգծում է, որ իշխանությունները համայնքային վնասների ու ապօրինությունների պարագայում ցուցաբերում են ընտրողական մոտեցում՝ աչք փակելով «յուրայինների» արարքների վրա։
«Երևանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերում։ Այն վատ աշխատողները, որոնք պատասխանատվությունը գցում են ուրիշների վրա, իրենց համար հանցագործ չեն համարվում։ Ով իրենց մարդն է, ինչ ապօրինություն ուզում է՝ անում է, դրանց վրա աչք են փակում։ Դրա գինն ու հետևանքները կրում է ժողովուրդը, իսկ իշխանությունը դրա դիմաց դիվիդենտներ է ստանում ընտրությունների ժամանակ՝ ձայներ ապահովելու տեսքով»,– նշեց նա։
Հասարակական գործչի խոսքով՝ քաղաքային իշխանություններն ու պատասխանատու մարմինները շարունակում են անպատիժ թողնել իշխանահաճո անձանց խախտումները, մինչդեռ համակարգային անգործության հետևանքները վճարում է հասարակությունը։
Մանրամասները՝ հարցազրույցում:
Միլենա Դանիելյան