Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:36 27-10-2026

Թուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն է

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Freedom on the Net 2026» զեկույցում գնահատվել է աշխարհի 38 երկրում ինտերնետի ազատության վիճակը. գրում է ermenihaber․am-ը։

«Զեկույցն ընդգրկում է 2025 թ. հունիսի 1-ից մինչև 2026 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Թուրքիան 100 հնարավոր միավորից ստացել է 31 միավոր՝ շարունակելով մնալ ինտերնետի ազատության առումով ոչ ազատ երկրների շարքում։ Երկրի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։

Զեկույցում ընդգրկված եվրոպական երկրների շարքում Թուրքիան արձանագրել է ամենացածր ցուցանիշը։ Ըստ զեկույցի՝ ընդդիմության ցույցերի ժամանակ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը, իսկ իշխանություններն ակտիվորեն արգելափակել են կայքերն ու հեռացրել առցանց բովանդակությունը։ Բացի այդ, իրենց հրապարակումների համար հետապնդումների են ենթարկվել լրագրողներ, ակտիվիստներ և սոցցանցերի սովորական օգտատերեր։

Freedom House-ն անդրադարձել է նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումներին, ինչպես նաև 2026 թ. ապրիլին ընդունված նոր կարգավորմանը, որը սահմանափակում է մինչև 15 տարեկան երեխաների սոցցանցերից օգտվելը։

Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ օրենքով նախատեսված՝ e-Devlet համակարգի միջոցով տարիքի ստուգումը կարող է սոցցանցային հաշիվները կապել օգտատերերի իրական ինքնության հետ՝ վտանգ ներկայացնելով առցանց քննարկումների մասնակիցների համար»,- նշում է լրատվամիջոցը։



Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս