Ուղիղ եթեր
Արտաքին 51 րոպե առաջ - 19:23 27-10-2026

Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում նոր ռազմական բախումներ տարածաշրջանում և դեմ է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրմանը։

Կառավարության նիստից հետո Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանը ներքաշել հակամարտության նոր ալիքի մեջ։

«Մենք չենք ցանկանում տեսնել տարածաշրջանում նոր լարվածություն և հակամարտությունների օջախներ։ Չենք ցանկանում նաև կրել այլոց հրահրած հակամարտությունների հետևանքները»։

Էրդողան նաև անդրադարձել է նաև տնտեսական հետևանքներին՝ նշելով, որ վերջին օրերին Իրանի դեմ հարձակումների մասին հաղորդումներն արդեն նպաստել են վառելիքի գների բարձրացմանը։ Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ Թուրքիան ունի բավարար կարողություններ՝ տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար։

Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից խուսափելու և կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ