Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի միջև հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի՝ Սանկտ Պետերբուրգում և Օսլոյում Ուկրաինայի իրավիճակի կարգավորման նպատակով հանդիպումները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կայացել է մտքերի փոխանակում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունները, ինչպես նաև Ալեքսանդր Ստւուբի և Յոնաս Գահր Ստյորեի շփումները Ուիթքոֆի և Վլադիմիր Զելենսկու հետ Օսլոյում», – ասվում է հայտարարության մեջ։